Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես Ա

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Մի փնտրեք Միացյալ Թագավորությունում ժամացույցների կրկնօրինակների հիմնական աղբյուրը, քան breitlingreplica-ն, որը հայտնի է գերազանցությամբ և իսկականությամբ:

Արտաշատ

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

UK AAA Լավագույն կրկնօրինակ ժամացույցներ Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Փնտրու՞մ եք գտնել Rolex Submariner-ի բարձրորակ կրկնօրինակը: Watchesportal.com-ից ավելի հեռուն մի նայեք:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշատ մայրաքաղաքի հատակագիծը

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում (Մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=216):

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Արտաշեսն առևանգում է Սաթենիկին

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երեւանը:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:

Արտաշեսը կառուցել է նաեւ Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:

Արտաշեսի հուղարկավորումը

Նրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշիսյաններիարքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

11.rolex replica UK

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես Ա

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Breitlingreplica-ն հայտնի է որպես կրկնօրինակ ժամացույցների բրիտանական առաջատար խանութ, որն առաջարկում է անզուգական վարպետություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Մենք ունենք Rolex ոճի բարձրորակ կրկնօրինակների բազմազանություն: Փնտրեք ձեր կրկնօրինակ ժամացույցը Շվեյցարական արտադրության Replica Rolex ժամացույցներ

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

watchfora.com-ն առաջարկում է Omega Seamaster Planet Ocean ժամացույցների պրեմիերական ընտրանի, որը հատուկ նախատեսված է խորը սուզվելու սիրահարների համար: Բացահայտեք մեր հավաքածուն՝ ձեր ստորջրյա արկածների համար կատարյալ ժամացույց գտնելու համար:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների կեղծ դերեքս

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Արտաշատ

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշատ մայրաքաղաքի հատակագիծը

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում (Մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=216):

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Արտաշեսն առևանգում է Սաթենիկին

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երեւանը:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:

Արտաշեսը կառուցել է նաեւ Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:

Արտաշեսի հուղարկավորումը

Նրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշիսյաններիարքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)Posted onNovember 15, 2021Categoriesհայոց պատմությունLeave a commenton Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես Ա

Հայկազուն-Երվանդականների թագավորություն

Հայաստանը Երվանդունիների օրոք
Բեհիսթունյան արձանագրությունը

Ըստ ավանդության` Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:Երբ խոսքը վերաբերում է Մեծ Բրիտանիայի կրկնօրինակ ժամացույցներին, breitlingreplica-ն հոմանիշ է բարձրակարգ ընտրության և բացառիկ ծառայության հետ:

Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:

Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:Կեղծ Rolex UK Shop For Men-ը գտնելու լավագույն միջոցը: Գնեք էժան Rolex Replica ժամացույցներ առցանց նույն օրը առաքմամբ: AAA rolex-ի կրկնօրինակ ժամացույցներ:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա:

Երվանդ 2-դի դիմանկարով դրամ

Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:watchfora.com-ն առաջարկում է Omega Seamaster Planet Ocean ժամացույցների պրեմիերական ընտրանի, որը հատուկ նախատեսված է խորը սուզվելու սիրահարների համար: Բացահայտեք մեր հավաքածուն՝ ձեր ստորջրյա արկածների համար կատարյալ ժամացույց գտնելու համար:

Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում:

Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:

Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:կեղծ Rolex ժամացույցներ

Հայի պատկեր` Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:

Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:

Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:

Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի` Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:

Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:

Նեմրութ լեռան վրա գտնվող արձանախումբը

Այդ ժամանակ ապստամբել էր նաեւ Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Այդ ամենը վկայում են հայերի ռազմաքաղաքական մեծ դերակատարության մասին:

Արծաթյան պտյակ (ռիթոն)’ Երզնկայից ,Ք.ա. 5-րդ դար

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:

Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:

Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:

Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:

Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:

Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:

Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:

1. Երվանդակերտի ավերակներից

Գավգամելայի ճակատամարտին մասնակցեցին եւ իրենց մարտական բարձր որակներով փայլեցին Մեծ եւ Փոքր Հայքերի բանակները` Երվանդ III-ի եւ Միթրաուստեսի գլխավորությամբ:

Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք.ա. 331-300թթ.), Փոքր Հայքում նույնը արեց Միթրաուստեսը:

Երվանդը, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնոսի եւ Սելեւկիոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը:

Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանեցին նաեւ Փոքր Հայքի, Պոնտոսի եւ Կապադովկիայի թագավորությունները:

2. Երվանդակերտի ավերակներից

Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր: Վերջինս դարձավ Մեծ Հայքի գլխավոր հակառակորդը եւ բազմիցս փորձեց նվաճել այն: Սակայն հայկական բանակը կարողանում էր արժանի հակահարված տալ սելեւկյաններին:

Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին, որը Ծոփքի եւ Կոմմագեների կառավարիչն էր, հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:

Սամոսը հիմնեց Սամոսատ (Կոմմագենեում) եւ Սամոկերտ (Ծոփքում) քաղաքները:

Սամոսին հաջորդեց որդին` Արշամը (Ք.ա. 240-220թթ.), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):

Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն: Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Տրոհված եւ մասնատված երկիրը այլեւս չուներ նախկին հզորությունը, որպեսզի հակահարված տար օտար նվաճողներին:

Երվանդաշատ մայրաքաղաքը

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը (Ք.ա. 220-201թթ.): Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը (մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=209), նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:

Արգիշտիխինիլի-Արմավիրի միջնաբերդի մի հատվածի վերակազմությունը

Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը:

Ծոփքի Երվանդունի արքա Քսերքսեսը (Ք.ա. 220-201թթ.) նախ դարձավ սելեւկյան արքա Անտիոքոս III-ի կիսահպատակը, իսկ Ք.ա. 201թ. դավադրությամբ սպանվեց:

Փոքր Հայքը եւ Կոմմագենեն եւս դարձան սելեւկյան պետության ստրատեգիաներ:

Անտիոքոս III-ը Ծոփքում կառավարիչ կարգեց` Զարեհին, Փոքր Հայքում` Միհրդատին, Կոմմագենեում` Պտղոմեոսին: Այսպիսով` Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:

Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:

Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ:

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Բնագիտական նախագիծ

Նպատակ՝ ես կարծում եմ որ առողջությունը շատ կարևոր է մեր օրերում, քանի որ մենք մեր ժամանակի մեծ մասը անց ենք կանցնում համակարգիչների դիմաց։ Այս նախագծով ուզում եմ սովորեցնել մի քանի բասկետբոլային հնարքներ, որոց միջոցով կկարողանաք բասկետբոլ խաղալ ։Մեծ Բրիտանիայում կրկնօրինակ ժամացույցների լավագույն ընտրության համար խորաթափանց հաճախորդները դիմում են breitlingreplica-ին՝ իր բացառիկ տեսականու և հուսալիության համար:

Ժամկետ՝ Հունվարյան Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում Որտե՞ղ կարող եմ գտնել բարձրորակ կրկնօրինակ ժամացույցներ: Սեղմեք այստեղ՝ ժամացույցների կրկնօրինակների վստահելի դիլերներին հայտնաբերելու համար:

Մասնակիցներ-օգնականներ՝ Դավիթ Սարկիսյան Պարգև Թադևոսյան Լևոն Գալստյան Արշակ Ավետիսյան Էդուարդ Օհանյան Բացահայտեք Seamaster կրկնօրինակների մեր բացառիկ տեսականին, որոնք հայտնի են իրենց որակով և վարպետությամբ, բացառապես watchfora.com կայքում:

Նախագծի համակարգող՝ Մարզիչ-Հովհաննես Աղայան Breitling կրկնօրինակ ժամացույցներ

Հավասարություն

Մեր երկրում, Հայաստանում վստահաբար կարող եմ ասել որ հավասարությունը հասարակության մեջ շատ քիչ է այստեղ իրար ծանոթ մարդիկ միշտ մեղմ ասած փորձում են իրար առաջ տանել պաշտոնը չարաշահելով օրինակ՝ զինծառայողին ազատել զինվորական որոշակի պարտականություններից և նմանատիպ շատ դեպքեր կան Հայաստանում որը փաստում է հասարակության անհավասարության մասին։ Իմ կարծիքով հասարակության մեջ անհավասարությունը և ճիշտ է և սխալ բայց հիմնականում ես հավասրության կողմնակից եմ իմ կարծիքով երկրի զարգացմանը աճին ավելի կնպաստի հավասարությունը, որովհետև չի լինի նախանձ հասարակությունում և այն մարդը որը տուժվել է անհավասարության պատճառով չի ձգտի իր նպատակին հասնել անարդար ճանապարհով և չի ձևավորվի թշնամություն ատելություն իրար հանդեպ։ Իսկ քիչ առաջ նշեցի անհավասարությունը նայև որոշ առումով ճիշտ է, եթե հասարակության մեջ լինի անհավասարությունը մարդը կսկսի ավելի շատ պաըքարել իր նպատակի համար և կառաջանա մրցակցություն որը նորից կնպաստի երկրի զարգացմանը բալց ոչ բոլորն են պայքարում իրենց նպատակի համար և լինում են դեպքեր որ մարդիկ հուսահատվում են և պակասում են երկրում լավ մասնագետները ու չի զարգանում երկիրը հիմնականում հուսահատությունները ավելի շատ են այդ պատճառով ես ավելի շատ նախնտրում եմ հավասարությունը։

Հարցեր

Ե՞րբ և որտե՞ղ է կառուցվել Երվանդաշատ քաղաքը։Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:
Որտե՞ղ է գտնվում Երվանդաշատ քաղաքն այսօր։րվանդաշատ քաղաքը գտնվում է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ։

Եզդիներ, Ասորիներ, Մոլոկաներ

1.Գրել նմանությունները և տարբերությունները Ասորիների և հայերի մինչև

Ասորիների նմանությունները կրոն, արտաքին տեսք, քրիստոնյա հավատքի համար ցեղասպանության ենթարկվել ու հայերին նմանել աշխարհով մեկեն սփրվել։

Տարբերություն ունեն իրենց խոհանոցը ունեն իրենց ավանդական հագուստները ունեն իրենց ժողովրդական պարերը և ժողովրդական երգերը։

2. Գրել նմանությունները և տարբերությունները եղդիների և հայերի մինչև։

Եզդիներ և հայերի տարբերությունները շատ են օրինակ լեզուն, ծեսերը, կրոնը և նրանք չունեն պետականություն։

3. Գրել նմանությունները և տարբերությունները մոլոկոների և հայերի մինև

Տարբերություն նրանց մոտ ամեւսնալուծություները արգելվում են նրանք չեն կարող դիտել հեռուստացույց, աղջիկները եր դառնում են 18 տարեկան պետք է անպայման կապեն գլխաշոր

Չարլի Չապլինի նամակը իր դստերը

Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը: 

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին. 

Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

Ես`Չարլին, Չարլի Չապլինը: 

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»: 

Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա…ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա…ողորմածություն հայցում… 

Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում: 

Ավելի լավ է խոսենք քո մասին: 

Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին…Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

 Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին: 

Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը: 

Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն: Մարդիկ գետնի վրա ավելի՛ անհաստատ են, քան լարախաղացները՝ երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին… 

Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը: 

Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ: 

Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

 Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ: 

Փորձիր և դու:

Համբուրում եմ քեզ:

Չարլի:

Բագարան

Բագարան (Ամուր, Բագրան, Դիցավան, Բաքրան), բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք։

Հայաստանը Տիգրան մեծի գահակալման ժամանակ

Արտաշես Ա-ի հաջորդների` Արտավազդ Ա-ի (Ք.ա. 160-115 թթ.) եւ Տիրան-Տիգրան Ա-ի (Ք.ա. 115-95 թթ.) գահակալության տարիները համեմատաբար հանգիստ են եղել. հարուստ չեն եղել արտաքին իրադարձություններով եւ պատերազմներով: Թերեւս այդ պատճառով նրանց կառավարման ժամանակաշրջանի մասին տեղեկությունները չափազանց սակավ են:

Հռոմեացի պատմագիր Հուստինոսի վկայությամբ` հզորացած Պարթեւստանի դեմ պատերազմում Հայաստանի պարտության հետեւանքով Տիգրան Ա-ի գահաժառանգ որդի Տիգրանը պատանդ ուղարկվեց պարթեւների թագավոր Միհրդատ Բ Արշակունու արքունիք:

Տիգրան Մեծ

Ք.ա. 95 թ.` հոր մահից հետո, Տիգրան Բ-ն, Պարթեւստանին զիջելով Մեծ Հայքի հարավարեւելյան որոշ հողեր («70 հովիտները»), ազատվեց պատանդությունից եւ ժառանգեց հայրենի գահը:

Տաղանդավոր դիվանագետ, պետական, ռազմական գործիչ Տիգրան Բ Մեծի 40-ամյա գահակալման տարիները (Ք.ա. 95-55 թթ.) նշանավորվել են Հայաստանի աննախադեպ ռազմաքաղաքական, տնտեսական եւ մշակութային վերելքով, հայկական պետության միջազգային դերի եւ հեղինակության բարձրացմամբ:

Ք.ա. 94 թ. Տիգրան Մեծը վերամիավորեց Ծոփքը, որով Մեծ Հայքը ամբողջացավ: Հռոմեական եւ պարթեւական հզոր տերությունների առաջխաղացմանը դիմակայելու եւ Հայաստանի դեմ նրանց սպառնալիքները չեզոքացնելու նպատակով Տիգրան Մեծը Ք.ա. 94 թ. ռազմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի եւ Փոքր Հայքի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի հետ: Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային:

Ք.ա. 93թ. հայ-պոնտական զորքերը գրավեցին Կապադովկիան: Հռոմի միջամտությունների դեմ տեւական պայքարից հետո այն մնաց Միհրդատ Զ-ի հսկողության տակ:

Այնուհետեւ Տիգրան Մեծը, գրավելով Իբերիան եւ Աղվանքը, հյուսիսում ապահովեց թիկունքը եւ նախապատրաստվեց Պարթեւստանի դեմ պատերազմի:

Արեւելքի երկրների ընդհանուր թշնամի Հռոմը, որը Ք.ա. 89-84 թթ. ներքաշվել էր Միհրդատյան առաջին պատերազմի մեջ, չէր կարող խանգարել Հայաստանի ծավալմանը:

Ք.ա. 87-85 թթ. Պարթեւստանի դեմ պատերազմում Տիգրան Մեծը նախ` ազատագրեց Հայոց Միջագետք եւ Կորդուք «աշխարհները», ինչպես նաեւ` «70 հովիտները», ապա` պարթեւներին դուրս մղեց Ատրպատականից եւ Հյուսիսային Միջագետքից` Միգդոնիայից, Օսրոյենեից (Եդեսիա), Ադիաբենեից, որոնք այնուհետեւ ճանաչվեցին Մեծ Հայքի հպատակ եւ դաշնակից թագավորություններ, իսկ պարթեւ Արշակունիները հարկադրված եղան ընդունել Հայոց թագավորի գերագահությունը եւ նրան զիջել «արքայից արքա» տիտղոսը:

Հայ ժողովրդի պայքարը Հռոմի դեմ Ք.ա. I դարի երկրորդ կեսին

Գլխավոր հակառակորդ Պարթեւստանին հաղթելուց եւ նրա հետ հաշտության պայմանագիր կնքելուց հետո Տիգրան Մեծը նրան որոշ ժամանակ դուրս մղեց միջազգային ասպարեզից:

Այնուհետեւ Տիգրանը ուշադրությունը սեւեռեց դեպի հարավ:

Տիգրան Մեծի դիմանկարով արծաթե դրամ` հունարեն գրությամբ

Նա Ք.ա. 84-83 թթ. նվաճեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը (Սիրիա), Փյունիկիան (Լիբանան), Հրեաստանը եւ Նաբատեան:

Ասորիքի նվաճումով Տիգրանը վերացրեց Սելեւկյանների երբեմնի հզոր թագավորությունը: Ք.ա. 83թ. Տիգրան Մեծը Սելեւկյանների մայրաքաղաք Անտիոքում բազմեց նրանց գահին: Այսպիսով` ստեղծվեց հայկական հզոր եւ ընդարձակ կայսրություն:

Տիգրանի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Նորաստեղծ հայկական տերությունը դյուրությամբ կառավարելու համար Տիգրան Մեծը հիմնեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ, որոնց կառավարիչներ կարգեց իր մերձավոր ազգականներին ու հավատարիմ մեծատոհմիկներին:

Տիգրան Մեծը զբաղվել է խոշորամասշտաբ շինարարական աշխատանքներով, հատկապես` քաղաքաշինությամբ եւ ճանապարհաշինությամբ:

Մայրաքաղաք Տիգրանակերտի պարիսպների ավերակները

Աղձնիքում նա հիմնադրեց եւ կառուցապատեց իր նորակերտ տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը, կառուցեց հայկական երկու մայրաքաղաքները միացնող Արտաշատ-Տիգրանակերտ «արքունի պողոտան», հիմնեց Տիգրանակերտ եւ Տիգրանավան անվանումներով այլ քաղաքներ Հայաստանի տարբեր շրջաններում, հովանավորեց հելլենիստական մշակույթի եւ տնտեսության, հատկապես` արհեստի եւ առեւտրի զարգացումը, իր պատկերով եւ հունարեն մակագրությամբ հատեց դրամներ:

Նորաստեղծ քաղաքները արագորեն բնակեցնելու նպատակով Տիգրանը նվաճված երկրներից մեծ թվով արհեստավորներ ու առեւտրականներ վերաբնակեցրեց այնտեղ:

Տիգրան Մեծի խաղաղ շինարարական գործունեությունը խաթարվեց Հռոմի եւ Պոնտոսի միջեւ Ք.ա. 74 թ. բռնկված Միհրդատյան երրորդ պատերազմի տարիներին:

Հայաստանը հայտարարելով իր ամենավտանգավոր եւ զորեղ թշնամին Արեւելքում` Հռոմը Հայոց տերության ներսում հրահրեց մի շարք հուժկու խռովություններ եւ կաշկանդեց Տիգրան Մեծի ռազմական օգնությունը Միհրդատ Զ-ին:

Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաքի պեղումները

Հայոց արքայի դեմ հերթով ապստամբեցին նրա երկու որդիները, բայց պարտվեցին եւ սպանվեցին:

Ք.ա. 71թ. Արեւելքում հռոմեական զորքերի հրամանատար Լուկիոս Լուկուլլոսը ծանր պարտության մատնեց Միհրդատին, որն իր ընտանիքի եւ բազմաթիվ մեծատոհմիկների հետ ապաստանեց Հայաստանում:

Լուկուլլոսը պահանջեց նրանց հանձնել Հռոմին, սակայն Տիգրանը կտրականապես մերժեց:

Ք.ա. 69 թ. Տիգրան Մեծը զբաղված էր Նաբատեայի եւ Հուդայի թագավորությունների ապստամբությունները ճնշելով: Դրանից օգտվելով` Լուկուլլոսի բանակը ներխուժեց Հայաստան եւ պաշարեց Տիգրանակերտ մայրաքաղաքը: Հռոմեացիների ներխուժման լուրը Տիգրան Մեծը ստացավ Պտղոմայիս քաղաքում: Նա Մերուժան զորավարի գլխավորությամբ 3.000-անոց հեծելազոր ուղարկեց հռոմեացիների դեմ, սակայն այդ փոքրաթիվ զորամասը չէր կարող կասեցնել Լուկուլլոսի բանակին: Մերուժանը մարտի մեջ մտավ մոտ տաս անգամ գերազանցող թշնամու հետ եւ հերոսաբար զոհվեց: Տիգրան Մեծը մոտ 70.000-անոց բանակով հասավ թշնամու կողմից պաշարված Տիգրանակերտ եւ որոշեց այդտեղ ճակատամարտ տալ: Ք.ա. 69թ. հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում Լուկուլլոսին հաջողվեց պարտության մատնել Տիգրանին եւ գրավել մայրաքաղաքը, սակայն նրան չհաջողվեց վերջնականապես պարտության մատնել Հայաստանին:

Ք.ա. 68թ. սեպտեմբերին Արածանիի ճակատամարտում Տիգրան Մեծը պարտության մատնեց Լուկուլլոսին եւ վտարեց Հայաստանից:

Արտաշեսյանների դրոշը

Ք.ա 67թ. Զելայի ճակատամարտում հայկական բանակը վերջնականապես ջախջախեց Լուկուլլոսին եւ նրան վտարեց նաեւ Պոնտոսից:

Այսպիսով` Տիգրան Մեծը վերականգնեց ոչ միայն իր տերության հզորությունն ու ամբողջականությունը, այլեւ Պոնտոսի գահը կրկին հանձնեց Միհրդատին:

Հռոմի սենատը Լուկուլլոսի փոխարեն Արեւելքի զորավար նշանակեց Գնեոս Պոմպեոսին, որը վերջնականապես պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին:

Այդ ընթացքում Հռոմը եւ Պարթեւստանի Հրահատ Գ թագավորը կարողացան Տիգրան Մեծի թիկունքում կազմակերպել նոր խռովություն, որի պարագլուխը դարձավ գահատենչ հայ արքայազն եւ Ծոփքի փոխարքա Տիգրան Կրտսերը: Վերջինս Ք.ա. 67թ. ջախջախվեց, փախավ Պարթեւստան եւ դարձավ Հրահատ Գ-ի փեսան:

Ք.ա. 66թ. Տիգրան Կրտսերը պարթեւական զորքով ներխուժեց Հայաստան` փորձելով գրավել Արտաշատ մայրաքաղաքը եւ հռչակվել Հայոց արքա: Սակայն նա դարձյալ ծանր պարտություն կրեց եւ այս անգամ ապաստանեց Պոմպեոսի մոտ: Վերջինս Ք.ա. 66թ., ջախջախելով Միհրդատ Զ-ին, զինակալեց Կապադովկիան, Պոնտոսը եւ Փոքր Հայքը, ապա Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ ներխուժեց Մեծ Հայք:

Տիգրան Մեծը, հաշվի առնելով, որ գտնվում է երկու հզոր տերությունների` Հռոմի եւ Պարթեւստանի հարձակման սպառնալիքի տակ, Ք.ա. 66 թ. Արտաշատում Պոմպեոսի հետ կնքեց հաշտության պայմանագիր, որով թեեւ հրաժարվեց նվաճված երկրների մեծ մասից, վճարեց հսկայական ռազմատուգանք, բայց պահպանեց Մեծ Հայքի ամբողջականությունը եւ անկախությունը:

Տիգրան Մեծը նաեւ պահպանեց «արքայից արքա» տիտղոսը: Արտաշատի պայմանագրով Հայաստանը հռչակելով «դաշնակից եւ բարեկամ» պետություն` Հռոմը շուտով Արեւելքում իր հիմնական նպատակը դարձրեց Պարթեւստանի նվաճումը:

Հռոմի արեւելյան քաղաքականությունը հակակշռելու եւ Մեծ Հայքի պետական ինքնուրույնությունը պահպանելու համար` Տիգրան Մեծը եւ նրա հաջորդներն այնուհետեւ վարում էին դրացի Պարթեւստանի հետ մերձեցման եւ ռազմաքաղաքական համագործակցության քաղաքականություն, որի սկիզբը դրվեց Ք.ա. 64 թ. կնքված հայ-պարթեւական դաշնագրով:

Տիգրան Մեծի գահակալության վերջին տասնամյակը անցավ խաղաղ: